Ավարտվել է 29 մլն ռուբլին մաքսանենգությամբ ՀՀ...

Օտարերկրյա քաղաքացին, գործելով խմբի կազմում, ՀՀ երեք քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, կատարել է կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանչրամասնելով, որ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, առանց մաքսային հայտարարագրման Հայաստանից Վրաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 29 մլն 510 հզր ՌԴ ռուբլի գումար, որը հայտնաբերվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային հսկողության արդյունքում:

Նախաքննության ընթացքում առգրավվել է մաքսանենգության առարկա հանդիսացող գումարը:

Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։