Ավարտվեց անվտանգության խորհրդի նիստը

Կառավարությունում քիչ առաջ ավարտվեց անվտանգության խորհրդի նիստը։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը հեռացան կառավարությունից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հայտնեց, որ ինքն էլ է մասնակցել ԱԽ նիստին, թե ինչ են քննարկել՝ Ավանեսյանը չմանրամասնեց։ Հավելելենք, որ Անահիտ Ավանեսյանը ԱԽ անդամ չէ։ Նշենք, որ Ավանեսյանը դուրս եկավ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հետ միասին։