Այսօր Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում ընթացող հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մեկնաբանություններին, թե հեղափոխության թիկունքում կոնկրետ ուժեր էին կանգնած:
«Ասում են՝ Սորոսը, Տորոսը, Պետրոսը, Արևմուտքը, հյուսիսը, հարավը… Ասում եմ՝ սա մաքուր, գենետիկ մակարդակով հայկական հեղափոխություն է, օտար նշույլ, անգամ՝ 0,00 տոկոս, չկա, միակ բանը, որ եղել է, այֆոնը և ֆեյսբուքն են, բայց իր բովանդակության մեջ սա մաքուր հայկական հեղափոխություն է, որ հենված է եղել հայկական ավանդական արժեքների վրա, բայց դրանց հաղորդել է 21-րդ դարի բնույթ»,- նշեց նա: