Աստղաձորում մեկնարկել են գազատարի կառուցման ա...

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են գազատարի կառուցման աշխատանքներ։

Տեղեկացանում է Մարտունու համայնքապետարանի աշխատակազմը, որ Աստղաձորի գազատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 420 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է գազատար ցանցի կառուցում Աստղաձորի 6, 56, 57 և 73-րդ փողոցներում՝ 963 գծամետր ընդհանուր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի վերջերին և կավարտվեն այս տարվա ընթացքում։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Աստղաձորի վերոնշյալ թաղամասի ավելի քան 40 տնտեսություն բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա։