Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անունով անվանակոչված փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։
Հանդիսավոր միջոցառմանը նախատեսված է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությունը։
Դեռ նախորդ տարի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան այցի ընթացքում նշվել էր, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, իսկ Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան փողոցների կամ պուրակների անվանակոչություն։
Ընթացիկ տարվա ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով:



