Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլիայի բո...

Մեկնարկում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թվականի ընդունելությունը։ 

Այս մասին հաղորդագրություն է տրաածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ 

Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլիայում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ 

Ուսման վարձ նախատեսված չէ, սակայն ուսանողները պետք է միջոցներ ձեռնարկեն Բրազիլայում գտնվելու ընթացքում իրենց կենսական նշանակության ծախսերը հոգալու համար: PEC-PG ծրագիրն ուսանողներին տրամադրում է Բրազիլիայի ողջ տարածքում Միասնական առողջապահական համակարգից (SUS) օգտվելու հնարավորություն՝ միաժամանակ չազատելով լրացուցիչ առողջապահական ապահովագրություն անելու պարտավորությունից։          

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ լրացնելով առցանց դիմումի ձևը CAPES համակարգի միջոցով

Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել  inscricao.pecpg@capes.gov.br էլ․ փոստի միջոցով։ Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն առկա է հետևյալ հղմամբ։