Աշոտ Փաշինյանը «փախել» է տանից

Ընտանիքը պետության փոքր մոդելն է՝ առանց բյուրոկրատիայի, բայց լի իշխանությամբ, պարտականությամբ և արժեքային համակարգով։ Ինչպես պետությունն է պահպանում օրենքի կարգը, այնպես էլ ընտանիքը՝ բարոյական կարգը։ Հոր կերպարը մարմնավորում է օրենքը, մոր դերը՝ հոգատար պետության իդեալը, իսկ երեխաները քաղաքացիներն են, ովքեր այդ փոքր հանրապետության ապագան են։ Եթե ընտանիքում կա արդարություն, պատասխանատվություն և սեր, ապա պետությունն էլ, որը նրանց վերարտադրությունն է, կունենա ամուր հիմք։

Մեր պետության վիճակը հասկանալու համար բավական է նայել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։ Աննա Հակոբյանն ու իր ավագ դուստրը հայտնի են իրենց վարքագծով։ Նրանք որևէ կերպ չեն համապատասխանում ընտանիքի ավանդական մոդելում կնոջ և դստեր դերին։ Աննա Հակոբյանը հրապարակային սպառնում է հայհոյել մարդկանց։ Մարիամ Փաշինյանը այնքան անբարտավան պահվածք ունի, որ խառնվում է քաղաքական հարցերին ու իր հոր տարիքին մոտ գործիչների հետ խոսում է անունով՝ կարծես իր տարեկից ընկերների հետ է խոսում։ Նրանք՝ չնայած հասարակության դժվարություններին ու դժբախտություններին, վարում են անհոգ և վայելքներով լի կյանք՝ անպայման ցուցադրելով այն հանրությանը, կարծես ուզում են ասել՝ «տեսեք, թե որքան թքած ունենք ձեզ վրա»։

Մեկ այլ պատմություն է Աշոտ Փաշինյանը։ Նա մշտապես նկատվում է տարօրինակ վարքագծով տղաների հետ։ Ինքն էլ պակաս տարօրինակ չէ, բայց գլխավորն այն է, որ նա չի հարմարվում հոր ընտանիքում գործող բարքերին և հաճախ «փախնում» է տանից։ Վերջին ամիսներին էլ Աշոտ Փաշինյանը կրկին «փախել» է տանից ու բնակվում է Արարատի մարզի գյուղերից մեկում, որտեղ իրական պատուհաս է դարձել գյուղացիների գլխին (սրա մասին դեռ կխոսենք)։

Այս ամենը վկայում է մի բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը, որպես հայր, ոչ միայն «տեղում չէ», այլև այնքան թույլ կերպար է, որ ընտանիքի անդամները բացահայտորեն արհամարհում են իրեն ու որևէ կերպ հաշվի չեն առնում, թե իրենց վարքագծով ինչպես են նրան ներկայացնում հանրության աչքում։

Եվ երբ այսօր նայում ենք մեր պետությանը, տեսնում ենք, որ այն դարձել է Փաշինյանի ընտանիքի մեծ մոդելը։ Հայաստանում նույնպես ամենաթողություն է՝ ինչպես այդ ընտանիքում։ Ու սա գույների խտացում չէ, այլ մաքուր իրականություն։