Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվե...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Այս մասին հաղորդում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա տեղեկացնում է, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։

«Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- գրել է Աբրահամյանը: