Աշխատասենյակիս դուռը բացում եմ, 6 հատ մասկյով մարդ է դուրս գալիս, դա խոչընդոտել չի՞․ ասում են՝ մարդամեկի անվտանգությունն են ապահովում։ Այս մասին ԱԺ-ի բակում լրագրողներին պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանւ։
«Աղետի գոտում էլ մարդ չեն թողել, սահմանին կանգնած զինվոր ու սպա չի մնացել, որ ստեղ չբերի ու լցնի։ Իմ բնականոն աշխատանքն է խոչընդոտված, 6 անգամ ավտոս տարել են պլաշատկա։ Ես նորմալ աշխատում էի, հիմա իմ աշխատանքը խոչընդոտում են։ ԱԺ-ում Փաշինյանին հարց ես տալիս, ասում է «շատ կարևոր հարց էր, ինձ էլ է հետաքրքիր» , ու սկսում է գոռալ. իսկ ՔՊ պատգամավորները ծափ են տալիս։ Հարց եմ տալիս, ինքը գոռում ա, ինչի՞ ես գոռում․ ու իրեն էլ ծափ են տալիս, երբ ծափ են տալիս, թեքվում ա նայի, թե ով ծափ չի տալիս, որ հլը մեկը փորձի ծափ չտա։ Գժանոց ա, ինչ ասեմ»,- նշեց նա։
Անդրադառնալով Փաշինյանի կողմից Արցախը հանձնելուն արցախցիներին մեղադրելուն՝ Դանիելյանն ասաց․ «Բա ի՞նչ անեինք էդ մարդիկ։ Էդ մարդկանց թողեցիր մենակ։ Որևիցե մի բան չարեցիր, որ արցախցիներին էթնիկ զտումների էին ենթարկվում, դու ասում էիր՝ արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմա էլ Կիրանցը կիսել է երկու մասի, ասում է՝ ես տենց բան չեմ ասել, բայց ասում էր՝ ձեռքս կկտրեմ, բայց Կիրանցը չեմ տա»։



