
«Աշխատանք առանց սահմանների» միասնական որոնման համակարգը, որը թույլ է տալիս ռեզյումեներ և թափուր աշխատատեղեր որոնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում, ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 1-ից, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Որոնման համակարգը հնարավորություն կտա հասանելիություն ունենալ թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվությանը, որն առկա է աշխատանքի և զբաղվածության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների տեղեկատվական համակարգերում: