Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին շրջանում մենք շատ ենք խոսում այն մասին, որ, Աստված տա, որ երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի, որ մենք հենց այս սարսափելի իրադարձության նախաշեմին ենք, բայց, փառք Աստծո, մարդկությունը դեռ մի կերպ ձգձգում է և դեռ չի ընկղմվել այս երրորդ համաշխարհային պատերազմի մեջ», - ասել է Լուկաշենկոն հումանիտար մի շարք համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Միաժամանակ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ տևական ժամանակ է, ինչ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում։

«Այն, որ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում, դա միանշանակ է», - ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ տեղեկատվությունը կառավարում է աշխարհը։