Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Աշիկ Անդրեյանին տրված տարկետումը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Աշիկ Անդրեյանը այլեւս Հայաստանի սամբոյի հավաքական թիմի անդամ չի համարվում, եւ նրան պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով դիմել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:



