Ասել եմ «Արցախը Հայաստան է ու վերջ», քանի որ...

«Ինչո՞ւ եմ ասել «Արցախը Հայաստան է ու վերջ», ասել եմ, քանի որ հայրենասեր եմ եղել»,- ՔՊ համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նախորդիվ խոսելով այն մասին, որ երբ քաղաքական և մշակութային էլիտայի մի զգալի հատված 44-օրյա պատերազմից հետո իրեն դավաճան էր անվանում, սնուցող մայրերը նրանից շնորհակալություն էին հայտնում, հորդորում գնալ խաղաղության հետևից, Փաշինյանը հավելեց․

«Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Այդ մոդելը խորհրդային կայսրության ղեկավարների հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։

Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80թթ․ ձևավորված գրքերի, երգերի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: