Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այսպես կոչված Շուշիի հանձնման գործով։ Politik.am-ին հայտնի է դարձել, որ այսօր Արզումանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ Արզումանյանին նոր առադրված մեղադրանքի հիմքը հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ցուցմունքն է։
Մենք փորձեցինք կապ հաստատել ՔԿ մամուլի ծառայության հետ պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։