Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիակա...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։

Ավելի վաղ կուսակցությունից հայտնել էին նաև, որ նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։ Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։ Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր,- գրված է ՔՊ մամուլի հաղորդագրության մեջ։