Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ինքը նիկոլագե...

Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, նրանք չեն կարողանալու մնալ իշխանության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ժամկետները կախված են նրանից, թե հանրությունը մեզ աջակցելո՞ւ է այդ հարցում, թե ոչ։ Այսօր մենք փողոցում ունենք հասարակական–քաղաքական գործիչների կողմից կազմակերպված շարժում, որը թափ է հավաքում, ուզում եմ կոչ անել բոլորին մասնակցել շարժման գործողություններին։ 

Ես իմ շրջապատում մի տերմին են օգտագործում՝ որպես նիկոլագետ ձեզ ասում եմ՝ այս մարդը վախեցած, նստած սպասում է իր վճռին, ճակատագրին, թե ինչ է լինելու։ Եթե նրա հետ մտնենք դիսկուրսի մեջ, թե ինչ փաստաթուղթ ես հրապարակելու, երկրում չկա մի մարդ, որն իրեն այս դիսկուրսում կարող է հաղթել»,-շեշտեց Արթուր Վանեցյանը։