Արթուր Մկրտչյանին եւ Արմենակ Ուրֆանյանին հետմ...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնում եմ հանդիսավոր պայմաններում:

Փա՛ռք հայոց նորագույն պատմությունը կերտող բոլոր հերոսներին»: