«Ադեկվադ» ՀԿ անդամ Արթուր Դանիելյանը Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում է՝ իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ: Այս մասին «Ադեկվադ»-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտնեց «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ նշելով, որ իրենք ունեին տեղեկություններ, որ փորձում են Արթուր Դանիելյանի նկատմամբ քրեական գործեր հարուցել, որոնք էլ ապացուցվեցին:
«Արթուրն առայժմ վկայի կարգավիճակով է հարցաքննության, բայց դա կարող է այսօր շատ հանգիստ փոխվել»,-ասաց Տեր-Նակալյանը:



