
Կառավարությունը նոր շենքի ձեռքբերման համար միջոցներ հատկացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությանը։
Որոշումը ընդունվեց կառավարության սեպտեմբերի 11-ի հերթական նիստում։
Որոշման նախագծով առաջարկվում է «Արտաքին հետախուզության ծառայության շենքային պայմանների ապահովում» միջոցառման համար ուղղել շուրջ 2 մլրդ 260 մլն դրամ, որը կձևավորվի պետական բյուջեի այլ հոդվածներից ֆինանսական միջոցների վերաբաշխման արդյունքում։
Փոփոխությունը պայմանավորված է ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։