Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ վարորդը այրվա...

Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վերին Պտղնի գյուղի թիվ 1-ին հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ պարեկները «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 38-ամյա Արսեն Դ․-ին, ով այրվածքներ է ստացած լինում, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա տեղափոխում «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր ժամանած թիվ 11 հրշեջ փկարարական ջոկատի փրկարարներին հաջողվում է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն էլ վիրավորին, ում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության տեղափոխում են Այրվացքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։