Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանք...

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները:

Պարզվել է, որ «JCB» մակնիշի տրակտորը աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է, և առկա է դիզվառելիքի արտահոսք: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները իրականացնում են հերթապահություն և քաղաքացիների հետ համատեղ իրականացրել են վառելիքի տեղափոխում: Կողաշրջման հետևանքով փլուզվել է ճանապարհի մոտ 50 քառակուսի մետր հենապատը: Տեղում պարեկները պարզել են, որ այն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Հարությունյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։