Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes G500»-ում...

Այսօր՝ հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի բուժաշխատողների փողոցում՝ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել է պայքարել վարորդը, սակայն կրակը շատ արագ է տարածվել:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան, կարելի է ասել, ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: