Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիա...

Նարեկ Մկրտչյանն այսօր  ազատվել է  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-նշված է հրամանագրի մեջ։