Politik.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 20-ից 27-ը գտնելու է արձակուրդում, որը անցկացնելու է ընտանիքի հետ՝ Արցախում:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի աշխատակիցներին արգելել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները նշել Հայաստանից դուրս և սեփական օրինակով պահանջել է հանգիստը ևս պլանավորվել Հայաստանում կամ Արցախում:
Հավանաբար, սա է պատճառը, որ Առողջապահության նախարարի ընտրությունը կանգ է առել Արցախի Հանրապետության վրա:Կառավարության լրատվականից հաստատել են մեր տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հունվարի 20-ից 27-ը կտրամադրվի արձակուրդ։ Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ անցած մեկ տարում Արսեն Թորոսյանը շուրջ 15 միլիոն դրամ պարգևավճար է ստացել և Արցախում այդ գումարը ծախսել խիստ դրական ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա:Հավելենք, որ տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել ենք Առողջապահության նախարարություն, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:



