Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ եկած փոքրիկը համարվեց խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան։
Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։
Այս մասին իր ՖԲ էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը։



