Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը գործուղվել է Ռուսաստան:
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին 2022 թվականի փետրվարի 2-4-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ» խորագրով հայկական ուռուցքաբանական կոնգրեսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտակ Ջումայանի` Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: