Առողջապահության նախարարը տույժը վճարել է, բայ...

«Թոքաբանության ազգային կենտրոն»-ի կազմակերպաիրավական ձևը փոփոխվել է, ուստի պաշտոնի վերականգման անհնարինության հարց կա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանը չի վերականգնվում պաշտոնին։

Հարցին, թե արդյոք փոփոխությունը հատո՞ւկ է կատարվել, որ Մանուկյանը չկարողանա վերականգնել պաշտոնը, Ավանեսյանը նշեց․ «Որևէ հատուկ բան չենք արել, բոլոր առողջապահական կազմակերպությունները փորձում ենք բերել նույնական կազմակերպաիրավական ֆորմատի։ Կենտրոնը որևէ բանով չի տարբերվում այլ ԲԿ-ներից»։

Մանրամասն՝ տեսանյութում: