
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին՝ Կոնգոյի Տանգանիկա նահանգի Մայիբարիդի քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ:
Նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին և Կոնգոյի բարեկամ ժողովրդին՝ վթարի հետևանքով զոհվածների հարազատներին մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Ողբերգական միջադեպը եղել է սեպտեմբերի 12-ին. գնացքի` ռելսերից ընկնելուց հետևանքով տեղի ունեցած վթարի զոհ է դարձել առնվազն 50 մարդ Կոնգոյի Տանգանիկա նահանգում: