Արմեն Սարգսյանն անցնում է «մեղմ ուժի» կիրառմա...

2019թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի (ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 634 հոդված, որոնցից 31-ը եղել է բացասական, 39-ը՝ դրական, 564-ը՝ չեզոք։
Արմեն Սարգսյանն այս անգամ դրական հոդվածները գերազանցում են բացասականներին։ Նախագահի թիմի աշխատանքի շնորհիվ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասին արձագանքները սկսեցին նոր թափ հավաքել։ Այս անգամ թիմը կարողացել է որպես սկզբնաղբյուր ներկայացնել արտասահմանյան պարբերականներից մեկը, այդ մեթոդն աշխատել է՝ դրական դիվիդենտներ բերելով Արմեն Սարգսյանին։ Ըստ հրապարակումների՝ Արմեն Սարգսյանը այցեր է կատարելու տարբեր մարզեր, իսկ վերջերս ընթրիք է ունեցել ամերիկահայ մի փաստաբանի հետ, այդ ընթրիքի համար վճարված 10.000 դոլարն էլ փոխանցվել է բարեգործության։ Մամուլը գորում է, որ Արեմն Սարգսյանը չի ցանկացել, որ այդ երկու դրվագները լուսաբանվեն։ 
Բացասական հոդվածների շարքում շարունակում են արդիական մնալ Արմեն Սարգսյանի՝ լեգիտիմ նախագահ լինելու թեմայի շուրջ քննարկումները։ Մասնավորապես, լրատվականներում կարելի է հանդիպել հապարակումների, որտեղ խոսվում է այն մասին, որ նախագահի՝ Միացյալ Թագավորության քաղաքացի չլինելու ապացույցը տեսել է միայն Նիկոլ Փաշինյանը, սակայն այն չի հրապարակայնացվել։ 
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ սկսված սկանդալը շարունակվում է, իսկ Վահե Գրիգորյանի թիմակիցները շարունակում են իրենց սկսած թեզն առաջ տանել։ Արմեն Աշոտյանն իր հերթին նշել է, որ եթե նախորդ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ նախագահը լեգիտիմ չէ, այդ նույն սկզբունքով ուրեմն՝ լեգիտիմ չեն նաև Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, որովհետև նրանք ևս նախորդ ԱԺ-ով են ընտրվել։ 
Վերջերս հրապարակում եղավ այն մասին, որ Արմեն Սարգսյանի վարկանիշը, ըստ IRI Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցումների՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշից բարձր է։ Սա իր հերթին կասկածներ է առաջացրել մամուլում և փորձագետների շրջանում։ Այս տվյալներին Վահրամ Թոքմաջյանը կասկածներ է հայտնել։
Նախագահ Արմեն Սարգսյանի թիմը բավական ճկուն կարողացել է համագործակցել բրիտանական պարբերականի հետ, լավ հասկանալով, որ սոցիալական, հասարակական ակտիվությունն այլևս չի աշխատում, և գիտակցելով, որ արտասահմանյան պարբերականի հոդվածը ՀՀ-ում տարածում կգտնի, գնացել են այդ քայլին։ 
Եթե մամուլի հրապարակումները հավաստի են, որ նախագահը մարզային այցեր է ունենալու, կնշանակի Արմեն Սարգսյանն անցնում է soft power-ի («մեղմ ուժի») կիրառման, երբ շատ բան անտեսանելի է, սակայն աշխատանք է տարվում վարկանիշի բարձրացման ուղղությամբ։