Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ

Այսօր ժամը 13.00-ին մեկնարկել է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը։ Մի քանի ժամ կայացած ՀՖՖ նախագահի ընտրության արդյունքներու ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ 

Նշենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին հեռացել էր պաշտոնից, այսօր՝ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ գործկոմը: