Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դի...

Հունվարի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական
առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության
ընթացքը և անդրադարձել Եվրոպական խորհրդի որոշմանը՝ ավելացնելու ԵՄ քաղաքացիական դիտորդական
առաքելության անձնակազմի թվաքանակը: Զրուցակիցներն ընդգծել են, որ քաղաքացիական առաքելության
տեղակայումը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և անվտանգության
ապահովման տեսանկյունից: