Արմեն Գրիգորյանի առաջադրումը կլինի հակասահման...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտում հնչած ելույթից հետո քաղաքական որոշ շրջանակներ վերլուծելով վարչապետի խոսքը հայտարարեցին, թե Հայաստանի իշխանությունները Արցախի նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն կունենան՝ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Նա ծննունդով Արցախից է և երեկ կայացած հնարահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ առանձնահատուկ շեշտեց նրա անունը։

Հայաստանի իշխանությունները գուցե ցանկանան Արմեն Գրիգորյանին առաջադրել, բայց դա չի կարող լինել առանց ԱՀ սահմանադրության որոշ դրույթների փոփոխության։ Արմեն Գրիգորյանը իհարկե Արցախի հաշվառում ունի, բայց նա երկար տարիներ չի ապրել Արցախում և չի համապատասխանում սահմանադրությամբ սահմանված պահանջներին, այն է Արցախի գրանցում և մշտական բնակություն։ Գրիգորյանը մինչ իշխանափոխությունը հասարակական ծրագրեր է ղեկավարել Երևանում, իսկ իշխանափոխությունից հետո նշանակվել է ԱԽՔ ու բնական է, որ չէր կարող մշտական բնակվել Արցախում։

Արցախում սահմանադրական փոփոխությունների դժվար գնան իշխանությունները, քանի որ այդ դեպքում առաջադրվելու հնարավորություն կստանա նաև Փաշինյանի կոշտ քննադատ Սամվել Բաբայանը։ Սա իշխանությունների պլանների մեջ չի մտնում։ Սամվել Բաբայանը անցանկալի թեկնածու է Հայաստանի նոր իշխանությունների համար։ Այնպես, որ այս պահին Արմեն Գրիգորյանի առաջադրումը կլինի հակասահմանադրական։ Դժվար թե իշխանությունները գնան այդ ճանապարհով։