Արմավիրում գործող շինըկերությունում բետոնահան...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են կատարել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում շինաշխատանքներ իրականացնող «ԲԱՂՐԱՄՅԱՆՇԻՆ» ԲԲԸ-ում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ ընկերության տարածքում շահագործվում է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի կողմից կայացվել է բետոնահանգույցի գործունեության կասեցման որոշում։Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ։