Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշա...

Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-5-ը Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Արմավիր քաղաքում։

Այցի շրջանակում նա հանդիպել է ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել է հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայ Առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ենթարկված Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հանդիպումից հետո գլխավոր հյուպատոսն այցելել է Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հոգևոր առաջնորդի հետ:

Դեկտեմբերի 5-ին Վարդան Ասոյանը հանդիպել է Արմավիր քաղաքի քաղաքապետ Անդրեյ Խարչենկոյի և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովի հետ։

Քաղաքապետը ներկայացրել է ս․թ․ նոյեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից վանդալիզմի գործողությունների մանրամասներ՝ դատապարտելով այն։

Գլխավոր հյուպատոս Ասոյանը քաղաքապետի հետ քննարկել է Արմավիրի հայ համայնքի մտահոգությունները և ակնկալիքները ստեղծված իրավիճակի հասցեագրման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով վանդալիզմի յուրաքանչյուր դրսևորմանը իրավական և հասարակական գնահատական տալու անհրաժեշտությունը։