Արմավիրի մարզում բախվել են 3 ավտոմեքենաներ. վ...

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Սամվել Գասպարյանի վարած «Mitsubishi» մակնիշի և 23-ամյա Դավիթ Հարությունյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու հայտնվել դաշտում։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Opel»-ի վարորդը եղել է ոչ սթափ, և ըստ նախնական տեղեկությունների՝ նա զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։