Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեթադոն...

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը Նորավան բնակավայրի 46-ամյա բնակիչի մասին էր։

Թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մայիսի 8-ին Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցում տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թափանցիկ հեղուկով լցված 100 մգ տարողությամբ 2 տարա, ներարկիչներ, սրվակ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթադոն տեսակի թմրամիջոց է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: