«Արմավիր» ՔԿՀ-ում հեռուստացույցի միջից հայտնա...

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը։ Ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս և 2 բաժանորդային քարտ։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝   200․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։