
2025 թվականի հուլիսի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։ Այդ մասին հայտնում են Սահմանադրական դատարանից:
Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում Իրաքի Դաշնային գերագույն դատարանի հետ հարաբերություններն ակտիվացնելու, փոխայցերի և փորձի փոխանակման գործում Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիի ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացրած աշխատանքները:
Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական ծառայության ընթացքում ջանք չի խնայել՝ նպաստելու երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում, սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցության ակտիվացմանն օժանդակելու միջոցով: