Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ: Որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am կայքում։
Արման Բոշյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ 2018թ. հունիսից մինչև 2019թ. հունվար եղել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ, իսկ 2018թ․ դեկտեմբերին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։



