Արևմուտքից կա ճնշում ՀՀ վրա՝ սահմանափակել Իրա...

Իրանական կողմից եկող ուղերձները մի քանիսն են Հայաստանին, դրանցից առաջնայինն այն է, որ Հարավային Կովկասում իր լինելիությունը Իրանը տեսնում է հայկական տիրույթը: Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանը մշտապես հստակ արտահայտվել է թուրանական միջանցքի մասին հայտարարություններին, սա պայմանավորված է ոչ թե նրանով, որ Իրանը մեզ սիրում է, այլ որովհետև դա բխում է իր շահերին»,-ասաց նա: