Արեգնազ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդու...

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար: