Արձակուրդից հետո զինվորը հրաժարվում է վերադառ...

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն:

Լրացել է նրա արձակուրդի ժամկետը, և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա, ապա իր կյանքին վերջ կտա:

Աղբյուրի տեղեկություններով` զինվորի հարազատներն ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական կեենտրոնի խումբը:

Հոգեբանի կատարած աշխատանքի արդյունքում զինվորը համաձայնել է չդիմել ծայրահեղ քայլի, որից հետո նրան տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, այնտեղից էլ՝ Կանազի հոսպիտալ: