Արդյո՞ք Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց...

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը: Մինչ այդ, լրագրողները նախարարին հարցեր են ուղղվել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու նա որոշեց դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար, կամ արդյո՞ք կոնվենցիան չունի կասկածելի կետեր:

«Ընդամենը խորհրդատվական կարծիք է, և մենք Վենետիկի հանձնաժողովին չենք տալիս սահմանադրականության հարց: Մեր հարցադրումները Վենետիկի հանձնաժողովին այլ են: Կարծում ենք, որ եզրակացությունը կարող է օգտակար լինել այս հանրային քննարկման շրջանակներում»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն մտավախությունները, որ կոնվենցիան պարունակում է նույնասեռականների ամուսնության կամ նրանց կողմից երեխաներ որդեգրելու թույլտվություն, նախարարը պատասխանեց.

«Եթե կոնվենցիան վավերացվի, ուրախ կլինեմ, որպեսզի բոլոր լրագրողներդ այն մարդկանց, ովքեր պնդում են, որ կոնվենցիայում կա, օրինակ, նույնասեռական ամուսնությունների օրինականացում կամ կարող է բխել այդ կոնվենցիայից, որ երեխա որդեգրեն, դուք տարիներ շարունակ այդ մարդկանց զանգահարեք ու հարցնեք՝ ինչո՞ւ չեղավ դա»: