Արդարադատության նախարարը չի մեկնաբանում՝ արդյ...

Դատական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Մենք արդեն մշակել ենք նախագիծը, երևի շուտով հանրային քննարկման կդնենք», - ասաց նա։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի գործին, այն փաստին, որ ըստ դատավորի՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Արդարադատության նախարարն ասաց.

«Սպասենք հրապարակային դատաքննության, ես չեմ կարող մեկնաբանել», - ասաց նա։