Արդար ընտրություններով ստացել եք ժողովրդի ման...

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար լինելը:

Շիմոնիտեն այս մասին նշել է «Թվիթեր»-ի իր էջում՝ կից հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար:

«Ազատ և արդար ընտրությունների միջոցով Դուք ստացել եք հայ ժողովրդի հզոր մանդատը ՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները և փնտրելու խաղաղություն՝ տարածաշրջանում: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,-գրել է Լիտվայի վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ից պաշտոնական այցով Լիտվայում է: Երկու երկրների վարչապետները հոկտեմբերի 4-ին հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ, պատասխանել հարցերի: