Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի...

«Արցախի նախագահն իրավասու չէ որևէ կապիտուլյացիայի կամ լուծարման փաստաթուղթ ստորագրելու։ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին։

Ակնհայտ փաստերը բերում ենք ոչ թե մենք, այլ այլ երկրների ղեկավարները՝ ինչպես ինքը կարող էր դադարեցնել պատերազմը 2020 թ. հոկետմբերի 10-ին, ինչպես կարող էր դադարեցնել իր մի խոսքով հոկտեմբերի 19-ին, ինչի մասին նաև փաստել է ինքը Ազգային ժողովից, որ այո՝ ինքը կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեց, որպեսզի ժողովուրդն իրեն դավաճան չանվանի։

Արդյունքում հազարներով ավելացան մեր զոհերը և արդյունքում մնաց դավաճանի պիտակով։

Հոկտեմբերի 10-ին պատերազմը կանգնեցնելը նշանակում էր ունենալ Հադրութ, Շուշի, ունենալ ավելի ուժեղ ու մեծ Արցախ, իսկ ինքը ծվեն-ծվեն անելով, այդքան զոհերով հանձեց։ Հանձնել է Արցախը Նիկոլ Փաշինյանը, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրեց հայտարարության տակ, այնուհետև ընդհանարապես որևէ առնչություն չունեցավ, տեր չեղավ իր ստորագրությանը, ինչեպս Ալիևը»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։