Ասկերանի շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը գրում է․
«Ստեղծված իրավիճակում, երբ ՀՀ-ն ակնհայտորեն, անթաքույց հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի՝ իր իսկ կողմից ստանձնած(միջազգային հանրության կողմից լուռ համաձայնությամբ ընդունված) պարտավորություններից՝ «խաղաղութան, եղբայրության դարաշրջան» թևակոխելով բազմադարյան թշնամիների հետ, իլյուզիաներով չտառապենք և գործի անցնենք։
Արցախահայության ֆիզիկական բնաջնջումից խուսափելու, բզկտված, հոշոտված Արցախի «մնացորդները» փրկելու ակնկալիքով պատկան մարմիններին առաջարկում եմ.
Ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, հանրության հարգված, ճանաչված գործիչների ընդգրկմամբ՝ քննարկելու հետևյալը.
Գնահատել ռիսկերը և հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու խնդրանքով։
Գործել օր առաջ։
Անհապաղ»։