Արցախի շրջափակման հարցում բնակչությունը ՀՀ իշ...

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակը հերթական հարցումներն է իրականացրել: Մասնավորապես հարցվածներին ծնդրել են պատասխանել հետևյալ հարցին.

«Արդեն շուրջ 200 օր է ադրբեջանցիները արգելափակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը, ինչի պատճառով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ և նույնիսկ հումանիտար բեռներ հնարավոր չէ ուղարկել Արցախ: Ըստ Ձեզ ով/ովքեր են մեղավոր այս ստեղծված իրավիճակի համար»:

Նույն հարցումը իրականացվել է նաև հունվար ամսին:

Հարցվածների 35%-ի կարծիքով մեղավորը ՀՀ իշխանություններն են, 27,8%-ի կարծիքով Ադրբեջանը, իսկ 25%-ի կարծիքով ՌԴ իշխանությունները: