
«Վարդաշեն» ՔԿՀ-ում այսօր տեսակցել եմ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում, շնորհավորում եմ ոչ թե Ստեփանակերտում, այլ քրեակատարողական հիմնարկում:
Դավիթ Գալստյանը պայքարող մարդ է, գործիչ, ով հայտնվել է իշխանության թիրախում, զրկվել ազատությունից, սակայն շարունակում է պնդել իր սկզբունքներն ու դիրքորոշումը:
Ազատությո՛ւն Դավիթին և բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Աբրահամյան: