Արցախի հարցը գցեցին Ռուսաստանի գրպանը ու ամբո...

Հայաստանը Պրահայում հայտարարել է՝ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Դրանից հետո Ռուսաստանն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ ՀՀ այդ հայտարարությամբ միջնորդական առաքելությունը զրոյացվել է։

Այդ դեպքում Ռուսաստանը պետք է Ադրբեջանին ասի՝ այո, ինձ է պետք, որ Արցախը մնա այս կարգավիճակում։ Հակամարտության լրիվ կոնֆիգուրացիան փոխվել է այդ հայտարարությամբ, որովհետեւ եռակողմ հայտարարությունը ստորագրված էր երեք երկրների ղեկավարների միջև, ըստ որի, Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է անորոշ, հետագա բանակցությունների առարկա պետք է լիներ։ Եվ դտյալ պարագայում Հայաստանը ասում է՝ ես չկամ էս գործում, գնացեք դուք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցը ոնց ուզում եք, քննարկեք։ 
Սրանով նաև ռուսական խաղաղապահների ներկայության կարգավիճակը անհասկանալի է դարձել։ Ղարաբաղի կորուստը ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության։
Եթե մենք մտածում էինք, որ Ռուսաստանը ցմահ պատասխանատվություն պետք է վերցներ Ղարաբաղի համար, այդպես միջազգային հարաբերություններ չեն լինում։ Եթե Հայաստանը այդ քայլը չաներ, ես չեմ կասկածում, որ 5 տարին կերկարաձգվեր ևս 5 տարով, կլիներ քաղաքական լուծման մի առաջարկ։ Միգուցե 2019–ին մերժված առաջարկը որոշ չափով փոխվելով կդրվեր սեղանին և կփորձեին լուծում գտնել»,– նշել է երկրորդ նախագահը։